Ալաշկերտը չկարողացավ կոտրել Արսենալ Տիվատի դիմադրությունը🎥

Ալաշկերտը չկարողացավ կոտրել Արսենալ Տիվատի դիմադրությունը🎥

13/07/2023 - 22:54

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում Վահե Գևորգյանի թիմն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպման հաշիվը նախ 23-րդ րոպեին բացեց Խուլիան Մոնտենեգրոն, ապա 66-րդ րոպեին «Ալաշկերտի» պատասխան գոլը խփեց Վիտալի Ուստինովը։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023