00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Սիրանուշ Սահակյան
ՀՀ-ն պետք է առնվազն հյուպատոսական գործառույթներ ապահովի Բաքվում ապօրինի պահվող իր քաղաքացիների հետ.Սահակյան
09:06
7 ր
Դավիթ Հարությունով
Բաքվի հետ ռազմական բալանսի կարգավորման համար ասիմտրիկ լուծումներ են պետք.Հարությունով
09:14
6 ր
Հայկ Կոստանյան
Քաղաքային իշխանությունները մտադիր են արգելել հանրային տրանսպորտի վարորդներին առնչություն ունենալ ուղևորների մետաղադրամները մանրելու գործին։
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:25
22 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի առաջատար մոլեկուլային կենսաբաններից մեկը կօգնի ՀՀ-ում նոր դեղամիջոցներ հայտնաբերել

© Sputnik / Aram GareginyanՌուբեն Աբաղյանը
Ռուբեն Աբաղյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2023
Ռուբեն Աբաղյանը
Բաժանորդագրվել
Ռուբեն Աբաղյանը AI-ի (արհեստական բանականություն) և big data-ի միջոցով նոր դեղամիջոցների որոնում է իրականացնում։ Հայաստանի գործընկերների հետ, FAST հիմնադրամի աջակցությամբ, նա կուսումնասիրի բուժիչ մոլեկուլները անբուժելի հիվանդությունների դեմ պայքարելու համար։
Կենսաինֆորմատիկան (գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության հետազոտություններ՝ համակարգչային մոդելավորմամբ) Հայաստանում զարգանում է՝ հրապարակվում են հոդվածներ, ի հայտ են գալիս հաջողակ ստարտափեր (օրինակ՝ DeNovo)։ Վերջերս Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանում կենսաբանների և բժիշկների համար կենսաինֆորմատիկայի դասընթացներ է սկսել: Նոր դեղերի որոնման համաշխարհային առաջատար գիտնականներից Ռուբեն Աբաղյանը (աշխատում է Արևմուտքում) ուզում է Հայաստանում դեղերի որոնման և փորձարկման ցիկլ ստեղծել. սկզբում՝ տեսական որոնման համակարգչային կենտրոն, այնուհետև՝ նախակլինիկական փորձերի լաբորատոր բազա:
Դեռ ծրագրի մեկնարկից առաջ՝ մի քանի տարի շարունակ, Աբաղյանն իր ուժերով օգնել է Հայաստանի գիտնականներին և ասպիրանտներին՝ նրանց համար հեռավար դասընթացներ անցկացնելով և ուղևորություններ կազմակերպելով ԱՄՆ համալսարաններ: Այժմ FAST-ի կողմից իրականացվող ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանում մեկնարկել է 4-ամյա ծրագիր, որը բաղկացած է լինելու առկա դասախոսություններից և հեռավար խորհրդատվություններից: Նա ակադեմիական ինստիտուտների (Օրբելու անվան ֆիզիոլոգիայի և մոլեկուլային կենսաբանության) և համալսարանների գիտնականների հետ ուզում է դեղեր փնտրել այն հիվանդությունների համար, որոնք բուժման քիչ դեղամիջոցներ ունեն։

Այնտեղ, որտեղ բժիշկներն անզոր են

Շատ կարևոր է (և ֆինանսապես շահավետ) խորությամբ ուսումնասիրել արդեն գործող դեղերը, բայց Աբաղյանն ուզում է ավելի բարդ խնդիր դնել հայկական թիմի առջև՝ գտնել հնարավոր դեղամիջոցներն այնտեղ, որտեղ բժիշկներն առայժմ անզոր են՝ ուռուցքաբանության, Ալցհեյմերի հիվանդության և այլնի բուժման համար: Տեսականորեն այս դեպքերից յուրաքանչյուրում պետք է գոյություն ունենա դեղորայքային մոլեկուլ, որը գործարկում է նոր, նախկինում անհայտ մեխանիզմ առողջ բջիջները վերականգնելու և հիվանդներին ոչնչացնելու համար: Գիտնականները կարծում, են, որ մնում է միայն գտնել այդ մոլեկուլները։
Աբաղյանի ղեկավարությամբ գիտնականներն աշխատանքը կսկսեն զրոյից՝ փնտրել, թե օրգանիզմի բջիջներում որտեղ են խախտված կենսաբանական ռեակցիաների շղթաները (ազդանշանային ուղիները) և ինչպես են հիվանդության ազդեցության տակ փոխվել «կենսաբանական թիրախները» (բջիջների այն հատվածները, որոնց վրա պետք է «հարձակվեն» դեղերը): Միայն իմանալով, թե կոնկրետ ինչն է պետք բուժել, հնարավոր կլինի փնտրել անհրաժեշտ մոլեկուլները։ Բացի այդ, դրանք պետք է ունենան դեղամիջոցի համար անհրաժեշտ հատկություններ՝ լինել լուծվող, ոչ թունավոր և այլն։
Թեկնածուները հայտնաբերված նյութերը կփորձարկեն արդեն լաբորատորիաներում։ Դա անելու համար հարկավոր է հենց այդ մոլեկուլները ստանալ: Քանի որ Հայաստանում դրանք դեռ հնարավոր չէ սինթեզել, պետք է պատվիրել միջազգային խոշոր կատալոգներից։ Բայց հաջորդ փուլում այդ սինթեզը (գոնե մասամբ) կարող են ստանալ Հայաստանի քիմիկոսները։ Այնուհետև հերթը բժիշկներին է. նրանք պետք է փորձարկեն այդ նյութերը, այդ թվում նաև հիվանդների բջիջների և հյուսվածքների վրա:
«Կենսաբանների, քիմիկոսների և բժիշկների նման փոխգործակցությունն ավելի հեռավոր ապագայի գործ է, դրա համար շատ աշխատանք կա անելու, բայց նպատակը դրված է», – ասում է Աբաղյանը:

Միայն գումարով հարցը չի լուծվի

Գիտական սարքավորումների համար հայկական ինստիտուտներն այժմ կրկնակի, գրեթե եռակի են վճարում եվրոպացի կամ ամերիկացի գործընկերների համեմատ, ինչպես նաև շատ ավելորդ ժամանակ են ծախսում գնման ընթացակարգերի վրա. ինչ-որ բան գնելու համար նրանք պետք է տենդեր հայտարարեն, մի քանի շաբաթ կամ ամիս սպասեն հայտերը հավաքելուն ու նոր միայն գնումն իրականացնեն: Տեսականորեն այդպես է պետք անել բյուջետային միջոցները վերահսկելու համար, բայց գործնականում գիտնականները կորցնում են մեկ այլ կարևոր ռեսուրս՝ ժամանակը։ Աբաղյանը հիշեցնում է, որ ներկայիս գիտական աշխարհում ժամանակի կորուստը մրցակցության հարցում վտանգավոր է։
«Հայաստանի գիտնականները պետք է ստանան անհրաժեշտ ամեն ինչ՝ առանց որևէ լրացուցիչ ծախսերի և ուշացումների։ Առանց դրա ո՛չ ուսումնասիրությունները, ո՛չ էլ գիտական ստարտափերը հաջողություն չեն ունենա, անկախ այն բանից, թե որքան գումար են ներդնում գիտության մեջ», - ավելացրեց նա:
Աբաղյանը միջազգայնորեն ճանաչված միակ հայ գիտնականը չէ, որ աջակցում է հետազոտական աշխատանքներին Հայաստանում: Ավելին, նրանցից ոմանք, ինչպես Ալեքսանդր Մուկասյանը, Արտյոմ Օհանովը կամ ինքը՝ Աբաղյանը, ծնվել են Հայաստանից դուրս և երբեք այստեղ չեն ապրել։ Բացի այդ, եթե անգամ Հայաստանի նախագծերի համար նրանք, ինչպես հիմա, դրամաշնորհներ են ստանում, դրանց ծավալն անհամեմատելի է իրենց հիմնական աշխատանքից ստացված եկամուտների հետ։
Հարցին՝ ինչու՞, Աբաղյանը պատասխանում է. «Կա ծնողներից ժառանգած կյանքի փիլիսոփայություն, պարտականության և պատվի զգացում։ Բացի այդ, ես շատ տպավորված եմ հայ գիտնականների և ուսանողների տաղանդով և նրանց մեջ անկեղծ մոտիվացիա և ինչ-որ բան սովորելու ցանկություն եմ տեսնում»:
Նշենք, որ FAST հիմնադրամի ADVANCE ծրագրով արտասահմանցի հայտնի գիտնականները (այդ թվում՝ ծագումով հայեր) իրենց վրա են վերցնում հայկական գիտական խմբերի երկարաժամկետ հետազոտական նախագծերի ղեկավարումը՝ ինչպես հեռակա, այնպես էլ առկա՝ տարեկան մի քանի շաբաթ Հայաստանում անցկացնելով:
Լրահոս
0