Academia.eduAcademia.edu
ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԿ–Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (այսուհետ՝ ԱՀկ, թուրք.՝ Milli İstihbarat Teşkilatı) կառուցված­ քային ու գործառութային բարեփոխում ները հիմ նարար բնույթ ստացան հատկապես «Արդարություն և զարգացում» կուսակցու­ թյան (այսուհետ` ԱԶկ) իշխանության տարիներին: ԱԶկ–ի ուշադ­ րությունը ԱՀկ–ի բարեփոխում ների հարցում պայմանավորված էր մի քանի հանգամանքներով: Նախ Թուրքիայի Եմ անդա­ մակցության շրջանակում ստանձնած պարտավորություններով պետք է բարեփոխում ներ իրականացվեին անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմ նե­ րի ու թափանցիկության հաստատման ուղղությամբ: բացի այդ, կառավարող ԱԶկ–ն իշխանության գալուց հետո բավական բարդ հարաբերությունների մեջ էր բարձրագույն զինվորականության հետ, ուստի ԱՀկ–ին կառավարության լիարժեք վերահսկողության տակ վերցնելն ու պահելն «օրակարգային խնդիր» էր: ԱԶկ–ի և հատկապես վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի համար խիստ անհրաժեշտ էր կառավարությանը ԱՀկ–ի լիարժեք «հավատար­ մության» հաստատումը` որպես զինվորական իշխանությունների ու գլխավոր շտաբին հակակշիռ ներքին քաղաքական գործըն­ թացներում: բանակ–քաղաքացիական իշխանություն դիմակա­ յության պարագայում ԱՀկ–ի խնդիրն առաջնահերթ կարևորու­ թյուն ստացավ էրդողանի կառավարության համար: բարեփո­ 51 ՄԵՐՁԱՎՈՐ Ա ՐԵՎԵ ԼՔ . Ք Ա Ղ ԱՔ ԱԿ ԱՆ ՓՈ Խ ԱԿ Ե Ր Պ Ո Ւ Մ Ն ԵՐ խում ների համատեքստում առաջնային նշանակություն ունեցան նաև ԱԶկ–ի արտաքին քաղաքականության վերաձևում ները և արտաքին հետախուզության կազմակերպման ու գործառնական վերանայում ներն ու հստակեցում ները՝ որպես արտաքին քաղա­ քականության սպասարկման կարևորագույն մեխանիզմ: ԱՀկ–ի գործունեության ու նաև կազմակերպչական–կառուց­ վածքային ոլորտում լայնամասշտաբ բարեփոխում ների անհրա­ ժեշտությունը բարձրացվեց դեռ էմրե Թաների ղեկավարման տարիներին (2005–2010 թթ. ): 2006 թ. նրա իսկ կողմից ԱՀկ–ի բարեփոխում ների աշխատանքներ էին նախաձեռնվել, որոնց նպատակն էր վերակազմակերպել ԱՀկ–ի գործունեությունը ժա­ մանակակից մարտահրավերներին ու զարգացումներին համար­ ժեք: ԱՀկ–ի ղեկավար է. Թաների պաշտոնավարման սկզբում նրա կողմից առաջ քաշվեց ազգային անվտանգության ապահով­ ման ու ազգային շահերի պահպանման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հետախուզության գործառույթների վերաձևման ու զարգացման անհրաժեշտության հարցը: 2007 թ. է. Թաների կողմից գրավոր հաղորդագրության մեջ նշվում էր, որ Թուրքիան իր թե՛ ռազմավարական և թե՛ աշխարհաքաղաքական կարևորության պատճառով երբեք չի կարող զարգացումների դի­ տորդի դերում լինել, և Թուրքիայի նման երկրին չի կարող բա­ վարարել «պաշտպանական և սպասողական կեցվածքը»: ուստի ԱՀկ–ն 21–րդ դարում պետք է երկրի շահերին ու անվտանգու­ թյան խնդիրներին համարժեք գործունեություն ծավալի1: Նույն թվականի նոյեմբերին ԱՀկ–ի բարեփոխում ների անհրա­ ժեշտության ու հետախուզական տեղեկատվության հավաքման ոլորտում ինքնուրույնության աստիճանը բարձրացնելու մասին էր խոսել 1992–1997 թթ. ԱՀկ–ի ղեկավարի պաշտոնը զբաղեց­ րած սյոնմեզ Քյոքսալը` գտնելով, որ պետք է կառուցվածքային ու գործնական փոփոխություններ իրականացվեն արդի իրավիճա­ կին ու զարգացում ներին համարժեք պատասխանելու համար2: 2008 թ. դեկտեմբերին ԱՀկ–ի նախկին փոխտնօրեն էրթուղ­ րուլ գյունեյը «Sunday’s Zaman» պարբերականին տված հար­ ցազրույցում բարձրացրեց Թուրքիայի հետախուզական համա­ կարգի արդիականացման խնդիրը` նշելով, որ հետախուզական մեխանիզմ ների ոլորտում բացթողում ներ ու թերություններ կան, MIT’ten carpıcı mesajlar, http://www.hurriyet.com.tr/gundem/5727063_p.asp, 05.01.2007. 2 Türk istihbarat yapısına eleştiri, 22.11.2007, http://www.haber7.com/yorumlar. php?id=281986 1 52 Լ Ե Վ Ո Ն Հ ՈՎ Ս ԵՓ Յ ԱՆ քանի որ հետախուզական գործունեություն իրականացնող մար­ մինները խանդով են վերաբերվում միմյանց, և տեղեկատվու­ թյան փոխանակում չի լինում: Անհրաժեշտ է, որ կառավարությու­ նը համակարգի հետախուզական մարմինների գործունեությունն ու ստեղծի համակարգող մարմին3: է. գյունեյը անհրաժեշտ էր համարել նաև տարանջատել ներքին ու արտաքին հետախուզա­ կան գործունեությունը և ԱՀկ–ին լիազորել միայն արտաքին հե­ տախուզություն իրականացնելու գործունեությունը` հիմ նական ուշադրությունը կենտրոնացնելով կովկասյան, բալկանյան ու մերձավորարևելյան տարածաշրջաններում: 2009 թ. արդեն Թուրքիայում աշխատանքներ էին տարվում հետախուզական մարմինների գործունեության առաջնահեր­ թություններում փոփոխություններ իրականացնելու ուղղու­ թյամբ, ինչը կապված է միջազգային ժամանակակից իրադրու­ թյանն ու աշխարհաքաղաքական զարգացում ներին համար­ ժեք արձագանքելու և Թուրքիայի քաղաքականությունն ավելի արդյունավետ իրականացնելու անհրաժեշտության հետ: Նախ Թուրքիայում ռազմավարական նոր փոփոխություններ իրա­ կանացվեցին ներքին անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունների արդյունավետ գործողությունների համար, վերանայվեց ահաբեկչության դեմ պայքարի ռազմավա­ րությունը, և ստեղծվեց հատուկ համակարգող մարմին նշված ոլորտում: Հետախուզական գործունեության նոր ռազմավարու­ թյան շրջանակներում ԱՀկ–ն իր գործունեության «ծանրությու­ նը» կենտրոնացնելու է արտաքին հետախուզության ոլորտում: Ազգային հետախուզական կազմակերպության կառուցվածքում իրականացված փոփոխությունների շրջանակում վերանայվել և հստակեցվել են նոր առաջնահերթությունները, որոնք վերա­ բերում են առավելապես արտաքին հետախուզությանը: Տարա­ ծաշրջանային, տնտեսական, քաղաքական, մշակութային ու ժողովրդագրական առում ներով «առաջնահերթ թիրախներ» են ընտրվել կովկասը, բալկանները, մերձավոր Արևելքը, միջերկ­ րական, սև, էգեյան ծովերը, կասպյան ավազանը, Ասիական– խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, Աֆրիկան: բացի ան­ գլերենից, կարևորություն է տրվելու արաբերենին, հայերենին, վրացերենին, հունարենին, բուլղարերենին, սերբերենին, ռու­ 3 LaleSariibrahimoğlu,Turkeyneedsanintelligencecoordinationmechanism,saysGüven, 07.12.2008, Today’s Zaman, http://www.todayszaman.com/newsDetail_getNewsById. action?load=detay&link=160856. 53 ՄԵՐՁԱՎՈՐ Ա ՐԵՎԵ ԼՔ . Ք Ա Ղ ԱՔ ԱԿ ԱՆ ՓՈ Խ ԱԿ Ե Ր Պ Ո Ւ Մ Ն ԵՐ սերենին ու չինարենին4: ԱՀկ–ի կողմից առաջնահերթություն ստացած 10 «ռազմավարական ոլորտներն» են. 1. կովկաս. տարածաշրջանում Ռուսաստանի նոր ռազմավա­ րությունները, Վրաստանի ձգտում ները դեպի ՆԱՏՕ, Թուրքիա– Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները, լեռնային Ղարա­ բաղի հիմ նախնդիրը: 2. մերձավոր Արևելք. իրաքում և լիբանանում կատարվող զարգացում ները, իսրայելա–պաղեստինյան հարցը, իրանի հաս­ տատակամությունը՝ միջուկային հարցի հետ կապված, տարա­ ծաշրջանի հարցերում սիրիայի դիրքորոշումը, արաբական մի շարք էմիրություններում հնարավոր քաղաքական զարգացում­ ներն ու իշխանափոխությունները: 3. բալկաններ. նախկին Հարավսլավիայի մաս կազմող երկր­ ների միջև հարաբերություններն ու լարվածությունը, կոսովոյի անկախությունից հետո զարգացում ները, Եվրամիությանը սեր­ բիայի և խորվաթիայի անդամակցությունը, Եմ–ին մակեդոնիայի և Ալբանիայի ինտեգրմանն ուղղված ծրագրերը և ներդրումները, տարածաշրջանի երկրներում Հունաստանի ֆինանսատնտեսա­ կան ու հեռահաղորդակցության ոլորտում ներդրում ները: 4. սևծովյան տարածաշրջան. ավազանի արևելյան հատ­ վածում նավթի պաշարներն ու որոնողական աշխատանքները, էներգետիկ ենթակառուցվածքները, ավազանի երկրների կող­ մից սև ծովում ազդեցություն սահմանելու ձգտում ները: 5. միջերկրական ծով. կիպրոսի հիմ նախնդիրը, էներգետիկ պաշարները, Եգիպտոսի ու կիպրոսի հանրապետության կողմից նավթագազային որոնողական աշխատանքներն ու պայմանագ­ րերը, բաքու–Թբիլիսի–Ջեյհան ու սամսուն–Ջեյհան խողովակա­ շարերը: 6. էգեյան ծով. թուրք–հունական օդային հաղորդակցության տեղեկատվական գիծը և ցամաքային հատվածի խնդիրները: 7. Աֆրիկա. զինված հակամարտությունները, Թուրքիայի աֆ­ րիկյան ռազմավարական նախաձեռնությունը, Հյուսիսային Աֆ­ րիկայում թուրքական ներդրում ներն ու կապալառուական ծրագ­ րերը: 8. կարմիր ծով, Ադենի ծոց. ռազմավարական ուղիների վե­ րահսկողություն, նավթի ու գազի փոխադրում ների անվտանգու­ թյան ապահովում և թուրքական ռազմական նավի ներկայության ապահովում: 4 Dışistihbarataağırlıkverilecek,Sabah,20.03.2009. 54 Լ Ե Վ Ո Ն Հ ՈՎ Ս ԵՓ Յ ԱՆ 9. միջին Ասիա և կասպյան ավազան. նավթի ու գազի բաժա­ նումը, բաշխումը, հնարավոր խողովակաշարերի կառուցումն ու ուղիները: 10. Հեռավորարևելյան, Ասիական–խաղաղօվկիանոսյան տա­ րածաշրջանի երկրների հետ ԱմՆ–ի ու Եմ–ի տնտեսական մր­ ցակցության ուժեղացումը, Չինաստանի ու Ճապոնիայի միջև մր­ ցակցությունը տարածաշրջանային դերակատարության համար, Աֆղանստանում իրավիճակն ու ահաբեկչական գործողություն­ ները: Տարածաշրջանի երկրների նկատմամբ Ռուսաստանի դիր­ քորոշումը, Ռուսաստանի ու Չինաստանի միջև էներգետիկ պայ­ մանագրերը, կասպյան ավազանում նավթի ու գազի պաշարնե­ րի արդյունահանումն ու ռազմավարական ծրագրերը: Հարկ է նշել, որ սառը պատերազմի ողջ ժամանակահատվա­ ծում թուրքական հատուկ ծառայությունների գործունեությունն ու առաջնահերթությունը պայմանավորված էին հիմ նականում ԱմՆ և ՆԱՏՕ–ի գերակայություններով, և սպառնալիքների ու գործունեության դաշտի հիմնական ուղեգծերը սահմանվում էին մեկ կենտրոնից: ինչպես արևմտյան առանցքի շատ երկրներում, այնպես էլ Թուրքիայում հետախուզական մարմինների գործու­ նեությունը մեծ մասամբ սահմանափակված էր խսՀմ–ի, սոցի­ ալիստական ճամբարի երկրների ու կոմունիզմի դեմ պայքարի գերակայություններով: ինչպես իր դոկտորական ատենախոսու­ թյան մեջ իրավացիորեն նշել է ԱՀկ–ի ներկայիս ղեկավար Հ. Ֆի­ դանը, սառը պատերազմի շրջանում Թուրքիայում հիմնական ու­ շադրությունը կենտրոնացված էր երկրի ներքին զարգացում ների վրա, մինչդեռ այդ պատճառով արտաքին հետախուզական տե­ ղեկատվության ստացման կարիքը չէր զգացվում, և այն կախված էր մնում ՆԱՏՕ–ի դաշնակիցների կողմից ստացվող հետախու­ զությունից5: սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայի համար առաջնահերթ դարձավ անվտանգության նոր միջավայրի, նոր արտաքին քաղաքական հրամայականների ու մարտահրավեր­ ների վերաիմաստավորմամբ նաև հետախուզական գործունեու­ թյան գերակայությունների «արդիականացումը»: ԱՀկ–ի արտաքին հետախուզական գործառույթների ընդ­ լայնման անհրաժեշտությունը պայմանավորված է Թուրքիայի 5 MİT’i nasıl yöneteceğini yıllar önce yazdı, http://www.haber7.com/ic–politika/ haber/980454–miti–nasil–yonetecegini–yillar–once–yazdi 55 ՄԵՐՁԱՎՈՐ Ա ՐԵՎԵ ԼՔ . Ք Ա Ղ ԱՔ ԱԿ ԱՆ ՓՈ Խ ԱԿ Ե Ր Պ Ո Ւ Մ Ն ԵՐ հավակնոտ արտաքին քաղաքականությամբ ու հատկապես իր հարևան տարածաշրջաններում ազդեցության հաստատման ու մեծացման ջանքերով: բացի այդ, Թուրքիան ցանկանում է նվա­ զագույնի հասցնել արտաքին հետախուզության ոլորտում այլ երկրներից ունեցած կախվածությունը և նրանց ազդեցությունը: Նման անհրաժեշտություւն առաջացավ հատկապես թուրք–իս­ րայելական լարված հարաբերություններից հետո, քանի որ հե­ տախուզական ոլորտում այդ երկրների համագործակցությունը բավական սերտ էր, և Թուրքիան զգալի կախվածություն ուներ հատկապես քրդական հիմ նախնդրի վերաբերյալ «մոսադի» կող­ մից տեղեկատվության տրամադրումից: ԱԶկ–ի իշխանության տարիներին թուրք–ամերիկյան հարաբերություններում սկսված անվստահությունն ու տարածաշրջանային զարգացում ներում հաճախ դրսևորվող շահերի բախում ները նվազագույնի հասց­ րին ամերիկյան ու թուրքական հատուկ ծառայությունների հա­ մագործակցությունը: բազմակի անգամ Թուրքիան տարբեր մա­ կարդակներով հայտարարել է, որ ԱմՆ–ն Քուրդիստանի բան­ վորական կուսակցության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատ­ վություն չի տրամադրում Թուրքիային: 2006 թ. ԱՀկ–ի կողմից իրաքում զարգացումների ու Քբկ–ի վերաբերյալ պատրաստված զեկույցում նշվում էր, որ ԱմՆ–ը և իրաքը բավարար քայլեր չեն ձեռնարկում Քբկ–ի դեմ Թուրքիայի հակաահաբեկչական պայ­ քարում6: Այս համատեքստում բավական բնութագրիչ էր Թուր­ քիայի արտգործնախարար Ահմեթ դավութօղլուի` 2011 թ. սեպ­ տեմբերին «cNN türk» հեռուստաալիքին տված հարցազրույցը, որտեղ նա բարձր էր գնահատել ԱՀկ–ում իրականացվող բա­ րեփոխում ներն ու ռազմավարական հետախուզության աշխար­ հագրական ու գործնական ոլորտների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: «Թուրքիան գտնվում է դինամիկ զարգացող միջավայրում, և տարածաշրջանում փոփոխություն­ ներ են տեղի ունենում: ինչո՞ւ պետք է Թուրքիան նման հար­ ցերում կախված լինի այլ երկրների հետախուզական ծառայու­ թյուններից, եթե ԱՀկ–ն ավելի լավ կարող է գործել: Թուրքական հետախուզությունը պետք է ի վիճակի լինի իր ձեռքը պահելու զարկերակի վրա աշխարհի յուրաքանչյուր անկյունում»7: Հարկ է նշել, որ ոլորտի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու 6 7 Hakan Dilek, MİT’in Tarihi, 04–12 Agustos, Takvim, s. 10, http://i.onbesyirmibes.org/ pdf/20101126_mitin_tarihi.pdf Serkan Demirtaş, Ankara restructuring intelligence service, Hürriyet Daily News, 18.09.2011. 56 Լ Ե Վ Ո Ն Հ ՈՎ Ս ԵՓ Յ ԱՆ փորձագետները հաճախ էին քննադատաբար մոտենում ԱՀկ–ի գործունեությանն ու այլ երկրներից ունեցած կախվածությանը: մասնավորապես ԱՀկ–ի նախկին ղեկավար ս. Քյոքսալը 2007 թ. քննադատության ենթարկեց այդ կառույցին` նշելով, որ այն չի կարողանում ապահովել իր համար անհրաժեշտ հետախուզա­ կան տեղեկատվությունը հատկապես իր շրջակայքում քրդական անջատողականների ու նրանց առաջնորդների վերաբերյալ և ստիպված է դրանք ստանալ ԱմՆ–ից: սխալ քայլերից խուսափե­ լու համար ռազմավարական հետախուզության ոլորտում Թուր­ քիան չպետք է կախում ունենա այլ երկրներից8: 2012 թ. հուլիսին Թուրքիայի «tÜrKSAM» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Ջելալեթթին Յավուզը, խոսելով թուրք–իսրայելական հարաբերությունների մասին, անդրադար­ ձել էր նախկինում թուրքական հետախուզական մարմիններին իսրայելական հատուկ ծառայությունների կողմից ցուցաբերած օգնությանը` նշելով, որ «նախկինում Քբկ–ի դեմ պայքարում իսրայելի «մոսադ» գաղտնի ծառայությունը կարևոր հետախու­ զական օգնություն է ցուցաբերել Թուրքիային: «Միայն այդ ոլոր­ տում է Թուրքիան դեռ զգում Իսրայելի կարիքը»9: Հարկ է նշել, որ հատկապես վերջին տարիներին Քբկ–ի դեմ պայքարի հար­ ցերում Թուրքիայի անվտանգության համակարգում հաճախակի էր բարձրաձայնվում հետախուզական մարմինների բացթողում­ ների ու թերությունների վերաբերյալ: Թուրքական հատուկ ծա­ ռայությունները, հատկապես Քբկ–ի և ընդհանրապես քրդական զինյալների դեմ պայքարի հարցում 1990–ական թթ. ակտիվ հա­ մագործակցության մեջ էին իսրայելական կողմի հետ10 և զգալի կախում ունեին հետախուզական տվյալների փոխանցման առու­ մով: Թուրք վերլուծաբանի վերոնշյալ պնդումը վկայում է, որ մինչ Türk istihbarat yapısına eleştiri, 22.11.2007, http://www.haber7.com/yorumlar. php?id=281986 9 Տե՛ս Ջ. Յավուզի հարցազրույցը Առաջին լրատվականին` http://1in.am/arm/ armenia_interview_97186.html?from=interview 10 Թուրք–իսրայելական անվտանգության մարմինների, հատուկ ծառայություն­ ների համագործակցության մասին տե՛ս Nezih Tavlaş, Türk–Israil Güvenlik ve Istihbarat Ilişkileri, Avrasya Dosyası Israil Özel Sayısı, cilt 1, sayı 3, Sonbahar 1994: Թուրքական և իսրայելական հատուկ ծառայությունների միջև համագոր­ ծակցության հիմքերը դրվել են դեռևս 1958 թ. իսրայելի վարչապետ դ. բեն– գուրիոնի և արտաքին գործերի նախարար գ. մեյերի՝ Անկարա կատարած գաղտնի այցելության արդյունքում: Թուրքիան իր հետախուզական հնարա­ վորությունները մեծացնելու և զարգացնելու համար ակտիվ կապերի մեջ էր իսրայելի, ԱմՆ–ի և իրանի հետախուզական մարմինների հետ: Տե՛ս ŞimşekE., BaharI., նշվ. աշխ., էջ 237–238: 8 57 ՄԵՐՁԱՎՈՐ Ա ՐԵՎԵ ԼՔ . Ք Ա Ղ ԱՔ ԱԿ ԱՆ ՓՈ Խ ԱԿ Ե Ր Պ Ո Ւ Մ Ն ԵՐ օրս էլ թուրքական հատուկ ծառայությունները ինքնուրույնաբար չեն կարողանում ապահովել անհրաժեշտ հետախուզական տե­ ղեկատվությունը Քբկ–ի վերաբերյալ: Եվ իրականում իսրայելա­ կան հատուկ ծառայությունները ավելի լավ են տիրապետում տա­ րածաշրջանում և հատկապես Հյուսիսային իրաքում քրդական շրջանների ու դրանցում զարգացում ների վերաբերյալ հետախու­ զական տեղեկատվությանը: Ժամանակակից միջազգային հարաբերություններին ու զար­ գացումներին համապատասխան Թուրքիան քայլեր էր ձեռնար­ կում ավելի ընդլայնելու արտաքին հետախուզության աշխարհագ­ րությունն ու բնագավառները: բավական լուրջ ուշադրություն է դարձված էներգետիկ–կոմունիկացիոն խնդիրներին, որով Թուր­ քիան պատրաստվում է ավելի մեծ դերակատարություն ստանձնել տարածաշրջանային ու արտատարածաշրջանային էներգետիկ– տրանսպորտային ու քաղաքական–տնտեսական գործընթացնե­ րում: դա հնարավորություն կտա ապահովելու ոչ միայն սեփական անվտանգությունը, այլ նաև մեծացնելու իր դերակատարությունը տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում11: 2010 թ. մայիսին ԱՀկ–ի ղեկավարի պաշտոնում նշանակվեց վարչապետ էրդողանի մտերիմը համարվող Հաքան Ֆիդանը, որը մինչ այդ կարճ ժամանակ զբաղեցնում էր ԱՀկ–ի ղեկավա­ րի տեղակալի պաշտոնը12: Ֆիդանի պարագայում կարևոր է նաև այն, որ նա 2003–2007 թթ. զբաղեցրել է վարչապետի աշխա­ տակազմի «Թյուրքական համագործակցության ու զարգացման գործակալության» (Türk İşbirliği ve Kalkınma İdaresi Başkanlığı, TIKA) ղեկավարի պաշտոնը, որի գործունեության հիմ նական շրջանակն ու ուղղությունը վերաբերում են եվրասիական տարա­ ծաշրջանում թյուրքալեզու երկրներին ու ժողովուրդներին կրթա­ կան–մշակութային օգնությանը, սոցիալ–տնտեսական, հումա­ նիտար ծրագրերի իրականացմանը13: Թուրք մասնագետների լ. Հովսեփյան, Ռուսաստանի դաշնությունում թուրքական հատուկ ծառայու­ թյունների գործունեության ու ակտիվության շուրջ, «դրօշակ», No. 11 (1626), նոյեմբեր, 2010, էջ 31: 12 Տե՛ս ԱՀկ–ի պաշտոնական կայք, http://www.mit.gov.tr/mustesar.html,25.08.2010; Sedat Ergin, A sensitive appointment to the top of the MİT, Hürriyet Daily News, 27.04.2010: 13 tIKA–ն ստեղծվել է 1992 թ. կառավարության որոշման համաձայն` խսՀմ փլուզումից հետո նորանկախ թյուրքալեզու երկրներին տարբեր օգնության ծրագրերի համակարգման ու իրականացման նպատակով: Այն սկզբնական շրջանում գործում էր որպես ԱգՆ–ին կից կազմակերպություն, իսկ հետագա­ յում միացվեց վարչապետի գրասենյակին: Տե՛ս tIKA–ի պաշտոնական կայքը` http://www.tika.gov.tr/tika–hakkinda/tarihce/1: 11 58 Լ Ե Վ Ո Ն Հ ՈՎ Ս ԵՓ Յ ԱՆ բնորոշմամբ tIKA–ն հետսառըպատերազմյան ժամանակաշրջա­ նում հիմ նականում Եվրասիայի մի շարք տարածաշրջաններում ու երկրներում ստացավ «Թուրքիայի արտաքին քաղաքականու­ թյան իրականացման գործիքի դերը»14: Հ. Ֆիդանի նշանակումը որոշ թուրքական լրատվամիջոցներ որակեցին որպես վարչապետ էրդողանի կողմից ԱՀկ–ի նկատ­ մամբ ամբող ջական վերահսկողության հաստատմանն ուղղված քայլ, քանի որ նա համարվում էր իր իսկ վստահելի մարդկանցից: պաշտոնն ստանձնելուց հետո նա հայտարարեց, որ ԱՀկ–ն հե­ տագայում լինելու է ավելի բաց հասարակության առջև և չի լինե­ լու քաղաքականացված, չի ծառայելու անհատներին կամ առան­ ձին խմբերի շահերին15: ԱՀկ–ի ղեկավարի պաշտոնում Հ. Ֆիդանի մեկամյա գործու­ նեության շրջանում արդեն մի շարք քեմալիստական ու ձախ ուղղ­ վածության լրատվամիջոցներ շրջանառեցին «Intelligence online» պարբերականի հրապարակումը, ըստ որի` այդ գերատեսչությու­ նում իրագործվել է «մաքրման» գործողություն, որի նպատակը երկար ժամանակ «հակաիսլամական ամրոց» հանդիսացող այդ կառույցը էրդողանի կառավարության լիակատար վերահսկողու­ թյան տակ դնելն է: «բանակի ազդեցության սահմանափակման նկատմամբ իրականացրած հաջող գործողություններից հետո էրդողանն այժմ ցանկանում է վերահսկողություն հաստատել ԱՀկ–ի վրա և դա հանձնարարել է վերջինիս ղեկավար Հ. Ֆի­ դանին»16: դեռևս 2003 թ. ընթացքում Թուրքիայի կառավարությունը նախաձեռնել էր ԱՀկ–ի օրենքում փոփոխությունների միջոցով բարեփոխում ներ իրականացնել կառույցում: Ըստ այդ նախա­ ձեռնության` ԱՀկ–ն բաժանվելու էր և կազմվելու էր 2 առանձին միավորներից`համապատասխանաբար ներքին ու արտաքին հետախուզության ոլորտում, որոնց գլխավորելու էին առանձին նշանակված ղեկավարները17: բարեփոխում ների հիմ նական մո­ դել էին ընտրվելու ԱմՆ–ում հետախուզական ծառայություննե­ րի կառուցվածքն ու գործունեությունը, որտեղ հստակ առանձ­ Tuncay Kardaş, Ramazan Erdağ, Bir Dış Politika Aracı Olarak TİKA, Akademik IncelemelerDergisi,Vol.7,Sayı:1,2012,s.169. 15 Turkey’sintelligenceagencytochangeimagewithappointmentofnewchief,Hürriyet DailyNews,28.05.2010. 16 “MİT’te temizlik operasyonu” iddiası, http://haber.sol.org.tr/devlet–ve–siyaset/mitte– temizlik–operasyonu–iddiasi–haberi–40710,25.03.2011. 17 MİT`in yapısı değişiyor, Yeni Şafak, 30.11.2003, http://yenisafak.com.tr/arsiv/2003/ kasim/30/p01.html« 14 59 ՄԵՐՁԱՎՈՐ Ա ՐԵՎԵ ԼՔ . Ք Ա Ղ ԱՔ ԱԿ ԱՆ ՓՈ Խ ԱԿ Ե Ր Պ Ո Ւ Մ Ն ԵՐ նացված են ներքին ու արտաքին հետախուզական մարմինները` Հետաքննությունների դաշնային բյուրոն (Հդբ) և կենտրոնա­ կան հետախուզական վարչությունը (կՀՎ): ԱՀկ–ի բարեփո­ խում ների խնդիրը երկար ժամանակ եղել է մասնագիտական ու վերլուծական քննարկում ների առարկա, որի ժամանակ անխու­ սափելի էր համարվում թուրքական հետախուզության` ժամա­ նակակից իրողությունների համապատասխան արդիականաց­ նելու հրամայականը: ԱՀկ–ում կառուցվածքային ու գործառութային բարեփոխում­ ներն արդեն իսկ իրողություն դարձան Հ. Ֆիդանի պաշտոնա­ վարման սկզբնական շրջանում: 2010 թ. նոյեմբերին թուրքա­ կան Զլմ–ները տեղեկացրին, որ կառավարության գաղտնի որոշմամբ ԱՀկ–ում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել: Հատկապես առանձնացվել են ԱՀկ–ում ներքին հետախուզության ու արտաքին հետախուզության ոլորտները` կազմելով համապատասխանաբար Առաջին և Երկրորդ հետա­ խուզությունները18։ կազմակերպությունում հետախուզության համար պատասխանատու տեղակալների թիվն ավելացվել է, և հետախուզության ոլորտը համակարգելու են պետի երկու տե­ ղակալները: կատարված կառուցվածքային փոփոխություննե­ րով ԱՀկ–ի ղեկավարը նախկին երեքի փոխարեն ունենալու է չորս տեղակալ: Ներքին հետախուզության հարցերով պատաս­ խանատու տեղակալը համակարգելու է Անվտանգության հե­ տախուզության վարչությունը (Güvenlik İstihbarat Başkanlığı) և Հակահետախուզության վարչությունը (İstihbarata Karşı Koyma Başkanlığı), իսկ արտաքին հետախուզության հարցերի պա­ տասխանատու տեղակալը՝ Ռազմավարական հետախուզության վարչությունը (Stratejik İstihbarat Başkanlığı) և բաց աղբյուրների վարչությունը (Açık Kaynaklar Daire Başkanlığı)19։ իրականացված կառուցվածքային այդ բարեփոխում ների շրջանակում 2011 թ. ԱՀկ–ի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվեց կադրային դիվանագետ, Ճապոնիայում Թուրքիայի դեսպան Աբդուռահման բիլգիչը, որը պետք է ապահովեր ԱՀկ–ի ու Արտաքին գործերի նախարարության միջև համագործակցու­ թյունը արտաքին հետախուզության ոլորտում20: MİT ikiye bölündü!, Vatan, 12.11.2010, http://haber.gazetevatan.com/mit–ikiye– bolundu/340367/1/Haber 19 MIT Faaliyet Raporu 2010, s. 3, http://www.mit.gov.tr/faaliyet_raporlari/faaliyet_ raporu2010.pdf 20 DiplomatappointedtoTurkey’sintelbody,HürriyetDailyNews,07.10.2011. 18 60 Լ Ե Վ Ո Ն Հ ՈՎ Ս ԵՓ Յ ԱՆ 2008 թ. սկզբից արդեն աշխատանքներ էին տարվում ԱՀկ–ի ներսում ուսում նակրթական մասնագիտական բա­ զայի զարգացման ուղղությամբ, որի շրջանակներում նախա­ տեսված էր ստեղծել հատուկ ակադեմիա անձնակազմի վե­ րապատրաստման համար: Զուտ պրոֆեսիոնալ ուսում նական ծրագրերից բացի, անձնակազմի համար կազմակերպվելու էին օտար լեզուների դասընթացներ21: Ըստ թուրքական Զլմ–ների` 2009 թ. ԱՀկ–ն աշխատանքի է ընդունել նոր աշխատակիցներ՝ հայերենի, վրացերենի, արաբերենի, սերբերենի, եբրայերենի, հունարենի, ռուսերենի իմացությամբ, որոշ գործող աշխա­ տակիցներ էլ տվ յալ լեզուներով համապատասխան ուսուցում են անցել22։ Հարկ է նշել, որ բարեփոխում ների համատեքս­ տում առաջնային պլան է մղված հետախուզական–վերլուծա­ կան գործունեության մեջ գիտական–ակադեմիական ոլորտի ներգրավվածության ու համակարգման ապահովման խնդի­ րը: գիտահետազոտական ոլորտում աշխատանքներն ակտի­ վացնելու նպատակով 2011 թ. ԱՀկ–ի ուսում նական կենտրո­ նի (Milli Istihbarat Teşkilatı Eğitim Merkezi) կազմում ստեղծվեց Հետախուզական ուսում նասիրությունների կենտրոն (Istihbarat araştırmalar merkezi, ISAMER) անունը կրող ակադեմիան, որի նպատակը ակադեմիական ուսում նասիրություններն են հե­ տախուզության ոլորտում և անհրաժեշտ նորարարական առա­ ջարկների պատրաստումը23: 2012 թ. հունիսին այն անցկացրեց իր առաջին համաժողովը` ակադեմիական ու անվտանգության ոլորտի մասնագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ, որի նպատակն էր վերհանել հետախուզական գործունեության մեջ վերլուծական բաղադրիչի, որոշում ների կայացման գոր­ ծում ռազմավարական վերլուծության դերի ու նշանակության տեսական գործոնները24: ի դեպ՝ այդ համաժողովին մասնակ­ ցել է նաև թուրքական «մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոն»–ի տնօրեն Հ. Քանբոլաթը25: Ակնհայտ է, որ արդեն իսկ ԱՀկ–ի կողմից ուշադրություն է դարձվում երկրում գործող ռազմավարական հետազոտու­ թյունների ոլորտում գործող շրջանակներին: Վերջին տարի­ MİTAkademisikuruluyor,Akşam,03.03.2008. MİTikiyebölündü,NTV,12.11.2010, http://www.ntvmsnbc.com/id/25150946/#storyContinued. 23 Տե՛ս ԱՀկ–ի պաշտոնական կայք` http://www.mit.gov.tr/isamer.html;MİT,istihbarat akademisikurdu,Sabah,19.08.2011: 24 Տե՛ս ԱՀկ–ի պաշտոնական կայք` http://www.mit.gov.tr/icinta.html: 25 Tekistihbaratabağlıkalmamalı,Milliyet,09.06.2012: 21 22 61 ՄԵՐՁԱՎՈՐ Ա ՐԵՎԵ ԼՔ . Ք Ա Ղ ԱՔ ԱԿ ԱՆ ՓՈ Խ ԱԿ Ե Ր Պ Ո Ւ Մ Ն ԵՐ ներին Թուրքիայի ԱգՆ–ի կողմից երկրի վերլուծական–հետա­ զոտական կենտրոնների ու փորձագետների հետ ինտենսիվ համագործակցության հաստատման ու շփում ների օրինակով ԱՀկ–ն նույնպես աստիճանաբար սերտ համագործակցություն կհաստատի երկրի վերլուծական–ուղեղային կենտրոնների (think–tank) հետ` դրանց մասնագիտական–կադրային ներուժն օգտագործելով ռազմավարական հետախուզական–վերլուծա­ կան գործունեության մեջ: Ամերիկյան մոդելի օրինակով վերակազմավորում ների շրջա­ նակում ԱՀկ–ի տանիքի ներքո 2012 թ. ստեղծվեց Հետախու­ զության համակարգման կենտրոնը (İstihbarat Koordinasyon Merkezi), որի նպատակը հետախուզական ծառայությունների ու գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցու­ թյան ու հետախուզական տեղեկատվության համակարգման ապահովումն է: Այն, փաստորեն, դառնում է երկրի հետախու­ զական հանրույթի տեղեկատվության համակարգումն ապահո­ վող մարմին: կենտրոնը կազմված է գշ–ի, Ժանդարմերիայի, Անվտանգության գլխավոր տնօրինության ու ԱՀկ–ի կողմից հե­ տախուզության համար պատասխանատու հինգական ներկա­ յացուցիչներից: գլխավոր շտաբի, ոստիկանության, ժանդար­ մերիայի և այլ գերատեսչություններից եկող հետախուզական տեղեկատվությունը հավաքվելու և գնահատվելու է այդ կենտ­ րոնում: Փաստորեն, բոլոր մարմինների կողմից հետախուզա­ կան տեղեկատվության հավաքումն ու փոխանակումն իրակա­ նացվելու են ԱՀկ–ի տանիքի ներքո26: Ամփոփելով ԱՀկ–ի բարեփոխում ները և վերջին տարինե­ րին հատկապես արտաքին հետախուզության ոլորտում ձեռ­ նարկված արդիականացման քայլերը` կարելի է փաստել, որ դրանք ուղղված էին մի կողմից՝ այդ կազմակերպությունը լի­ ովին դնելու քաղաքացիական իշխանությունների վերահսկո­ ղության ներքո, մյուս կողմից էլ՝ դրա կառուցվածքային ու գոր­ ծառնական փոփոխություններով համապատասխանեցնելու Թուրքիայի արտաքին քաղաքականության հրամայականնե­ րին ու աշխարհաքաղաքական գործընթացներին: ԱՀկ–ի հա­ մակարգում կատարվող բարեփոխում ներին զուգահեռ Թուր­ քիայի կառավարության կողմից 2010 թ. իրականացվեցին 26 Erdoğan’ıntalimatıylakurulanbirimdennoktaoperasyon!,http://www.samanyoluhaber. com/gundem/Erdoganin–talimatiyla–kurulan–birimden–nokta–operasyon/922694/; İstihbarat birleşti yeni patron MİT, http://www.timeturk.com/tr/2012/12/22/istihbarat– birlesti–yeni–patron–mit.html 62 Լ Ե Վ Ո Ն Հ ՈՎ Ս ԵՓ Յ ԱՆ նաև որոշ բարեփոխում ներ արտաքին գործերի նախարարու­ թյունում հատկապես կառուցվածքային առումով27: Թուրքի­ այի գործող կառավարության նախաձեռնությամբ հատկապես հետախուզական մարմինների ու ԱգՆ–ի համակարգում իրա­ կանացվող կառուցվածքային–կադրային փոփոխությունները միտված են նաև կարծրատիպային թե՛ գործառնական, թե՛ աշ­ խարհայացքային հին մոտեցում ներից ձերբազատվելու, նոր «հրամայականների» ու «առաքելությունների» համար կարող ու գաղափարապես պատրաստված մասնագիտական–կադ­ րային ներուժի մոբիլիզացմանը: 27 DamlaAras,Turkey’sAmbassadorsvs.Erdoğan,MiddleEastQuarterly,Winter2011, p.49. 63