Հիանալի ֆուտբոլ Բիլբաոյում. Ատլետիկը գոլառատ խաղում հաղթեց Ժիրոնային🎥

Հիանալի ֆուտբոլ Բիլբաոյում. Ատլետիկը գոլառատ խաղում հաղթեց Ժիրոնային🎥

20/02/2024 - 11:47

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում «Ատլետիկ Բիլբաոն» «Սան Մամես» մարզադաշտում մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Հանդիպումը բավական գոլառատ ընթացք ունեցավ, որն ավարտվեց բասկյան ակումբի հաղթանակով` 3:2 հաշվով։

Էռնեստո Վալվերդեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքս Բերենգերը, մեկ գոլ էլ խփեց Ինիակի Վիլիամսը։

Կատալոնական ակումբի կազմից աչքի ընկան Վիկտոր Ցիգանկովն ու Էրիկ Գարսիան։

Այս պարտությունից հետո «Ժիրոնան» մնաց 56 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Ռեալ Մադրիդից» հետ մնալով արդեն 6 միավորով։

«Ատլետիկը» վաստակեց 49 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023