Page 1 of 6

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ

ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՂ

ՀԱՎԱՔՆԵՐԻ

Ապրիլի 21–24, 2024

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25 ապրիլի, 2024

Երեւան

Page 2 of 6

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանազատ- ման գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում Հայաստանի գործող իշխանությունները

պարտավորվում են միակողմանի տարածքային զիջումներ անել1։ Ըստ ՀՀ վարչապետի աշխա- տակազմի՝ աշխատանքների արդյունքում Հայաստանը ստանալու է «անվտանգային ռիսկերի

նվազեցում»2։

Գործընթացը համարելով միակողմանի զիջում՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի եւ

Հանրապետության այլ վայրերի բնակիչներ ձեռնարկեցին խաղաղ հավաքներ եւ քաղաքացիական

անհնազանդության գործողություններ, որոնք դեռ շարունակվում են։

Հավաքների կազմակերպիչները եւ մասնակիցները բազմազան են՝ սահմանամերձ գյուղերի

բնակիչներից մինչեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններ, քա- ղաքական եւ քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ։

Ի պատասխան խաղաղ հավաքների՝ իրավապահ մարմինների եւ իշխանությունների

վերահսկողության ներքո գտնվող խմբերի կողմից տեղի են ունենում իրավունքի անհարկի

միջամտություններ, բռնություններ եւ հետապնդումներ։

Ապրիլի 21. Բագրատաշեն տանող ճանապարհին անցկացվող հավաքի ընթացքում մաս- նակիցները, որոնց մեջ էին «Մարտական եղբայրություն» նախաձեռնության անդամները, ար- գելափակել էին երթեւեկությունը՝ այդ կերպ բողոք հայտնելով սահմանազատման ներկա գոր- ծընթացին։ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) ամենագնացի վարորդը փորձել

էր ճեղքել ցուցարարների շղթան՝ մեքենան վարելով ուղիղ ցուցարարների վրա։ Հավաքի մաս- նակիցներն այնուամենայնիվ թույլ չէին տվել մեքենային անցնել, որից հետո ԵԿՄ անդամներից

մեկը հարձակվել էր ցուցարարների վրա եւ տեղի էր ունեցել ընդհարում3։ Միջադեպից հետո

1 Սահմանազատման հանձնաժողովների հայտարարությունը 4 բնակավայրերի վերաբերյալ, Hetq.am,

19.04.2024թ., https://hetq.am/hy/article/165910

2 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա

սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ, Armenpress.am, 19.04.2024թ.,

https://www.armenpress.am/arm/news/1135197.html

3 «Մարտական եղբայրության» անդամներին բերման են ենթարկել. միաբանությունից հայտնում են՝

տարածվող տեղեկությունը կեղծ է, Aravot.am, 21.04.2024թ.,

https://www.aravot.am/2024/04/21/1413690/

ԻՐԱՎԻՃԱԿԻ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

էջ 2

ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Page 3 of 6

ձերբակալվել էին «Մարտական եղբայրություն» նախաձեռնության 7 անդամ, նրանցից մեկը

կալանավորվել է4։

Ապրիլի 22. գրեթե նույնական միջադեպ էր տեղի ունեցել Նոյեմբերյանում՝ ԵԿՄ ամենա- գնացը, կրկին, վարել էր փողոցը փակած ցուցարարների ուղղությամբ։ Դրա հետեւանքով ցուցա- րարներից մեկը ստացել էր գլխի վնասվածք, եւս մեկը՝ ոտքի կոտրվածք5։ Հարկ է նշել, որ ԵԿՄ

նախագահը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի աջակից, «Քաղաքացիական կուսակցության» վար- չության անդամ Սասուն Միքայելյանն է6, որը փաստացի արդարացրել էր իր գլխավորած կազմա- կերպության անդամների վարքը7։

Նույն օրը ոստիկանությունը կանգնեցրեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ)

աջակիցների ավտոշարասյունը, որը մեկնում էր Տավուշ հավաքներին մասնակցելու նպատակով։

Ոստիկանության պատճառաբանությունն այն էր, որ ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք

չունեն8, մինչդեռ նման սահմանափակում ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի։ Գործողու- թյունների արդյունքում բերման ենթարկվեց ԱԺԲ աջակից Միսակ Կեպենյանը9։

Ապրիլի 23, երեկո. ոստիկանությունը մեծաքանակ ուժերով դադարեցրեց Նոյեմբերյանում

անցկացվող հավաքը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների10։ Հավաքների ակտիվ

մասնակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվեց11։ Մասնակիցներից եւս մեկը՝

պահեստազորի փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը ոստիկանների բռնությունների հետեւան- քով ստացավ գլխուղեղի ցնցում եւ տեղափոխվեց հիվանդանոց12։

Ապրիլի 24. ոստիկանությունը անհարկի միջամտեց Երեւանի կենտրոնով անցնող ԱԺԲ

երթին։ Մաշտոցի պողոտա հասնելուն պես, առանց պարզաբանման, ոստիկանությունը պա- հանջեց երթի մասնակիցներին դուրս գալ փողոցից13։ Այնուհետեւ, ոստիկանության մեծաքանակ

ուժերը կամայականորեն բերման ենթարկեցին երթի 96 մասնակցի14։ Ոստիկանության գործո- ղությունները ուղեկցվում էին անհամաչափ, կոպիտ ուժի կիրառմամբ: Ըստ ԱԺԲ-ի՝ ոստիկանության

բաժիններում իրենց աջակիցները, ներառյալ Վոլոդյա Ավետիսյանը, Արթուր Մարգարյանը եւ

4 Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ

կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում, News.am, 25.04.2024 թ.,

https://news.am/arm/news/819894.html

5 Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան կրկին քշեց ցուցարարների վրա, Aravot.am, 23.04.2024 թ.,

https://www.aravot.am/2024/04/23/1414050/

6 Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը, Armtimes.com,

29.10.2022թ., https://armtimes.com/hy/article/247017

7 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչի՞ համար էին ԵԿՄ-ի ավտոն ջարդում, ինչ պետք է անեին, կանգնեին նայեի՞ն».

Սասուն Միքայելյան, Armlur.am, 23.04.2024թ., https://armlur.am/1361610/

8 Ոստիկանները խոչընդոտում եւ արգելում են քաղաքացիներին գնալ Տավուշ, ԱԺԲ YouTube ալիք,

22.04.2024թ., https://www.youtube.com/watch?v=6fwUtbsItdA (3։00-ից եւ 18։30-ից)

9 Ոստիկանությունը բերման է ենթարկել Տավուշ մեկնող ԱԺԲ աջակից Միսակ Կեպենյանին. ԱԺԲ,

Infocom.am, 22.04.2024թ., https://infocom.am/hy/Article/126552

10 Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան

Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված, News.am, 23.04.2024թ.,

https://news.am/arm/news/819535.html

11 Սուրեն Պետրոսյանը խնդրեց իր անունից Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի եւ մյուս բնակավայրերի

բնակիչներին փոխանցել, որ իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար

մղվող պայքարը. Թագուհի Թովմասյան, Aravot.am, 24.04.2024թ.,

https://www.aravot.am/2024/04/24/1414530/

12 «Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն

ապաքինվում է, News.am, 24.04.2024թ., https://news.am/arm/news/819629.html

13 Բեւեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. միացե ́ք հեռացնենք թշնամի Նիկոլին. Ուղիղ,

ԱԺԲ YouTube ալիք, 24.04.2024թ., https://www.youtube.com/watch?v=x_je5vlU_fk&t=6486s

14 96 բերման ենթարկված. ԱԺԲ-ից պնդում են՝ «իրենց անդամներին բռնության են ենթարկել»,

Azatutyun.am, 24.04.2024թ., https://www.azatutyun.am/a/32919317.html

էջ 3

Page 4 of 6

Խաչատուր Եփրեմյանը ծեծի են ենթարկվել15։ Հարկ է նշել, որ երթը պատշաճ իրազեկված էր եւ

Երեւանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված16։

Ապրիլի 25-ին քրեական մեղադրանք առաջադրվեց նախօրեին Հայոց Ցեղասպանության

համալիրում ԱԺԲ իրականացրած հավաքի մասնակիցների նկատմամբ, ձերբակալվել են 7 անձ17։

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխիքները պետք է գործեն ողջ

ծավալով՝ անկախ երկրում առկա քաղաքական լարվածությունից եւ այլ հանգամանքներից։ Հաշվի

առնելով նկարագրված դեպքերը եւ ընթացիկ իրադարձությունները, Քաղաքական իրավունքների

հայկական կենտրոնը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն հարկ են համարում հիշեցնել.

1. Ոչ բռնի քաղաքացիական անհնազանդությունը խաղաղ հավաքների ազատության

տիրույթում է, եթե անգամ մասնակիցների գործողությունների արդյունքում օրենքի որոշ պա- հանջներ խախտվում են18։

2. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը հանցագործություն է19։

Հավաքի վայր մեկնող անձանց կանգնեցնելը, խուզարկելը կամ ազատությունը սահմանափակելը

իրավաչափ չէ, եթե առկա չէ վերահաս բռնության կամ ծանր հանցագործության մասին ապա- ցույց20։

3. Խաղաղ հավաքի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելը, որպես կանոն,

անհամաչափ է եւ հակասում է անմեղության կանխավարկածին21։ Առավել անթույլատրելի է նման

վարչարարությունը օրենքին համապատասխան անցկացվող հավաքների պարագայում։

4. Խաղաղ հավաքների համատեքստում սադրիչների կիրառությունը արգելված է եւ նման

անձինք պետք է ենթարկվեն այնպիսի քրեական պատասխանատվության, ինչպես հավաքը

դիտավորությամբ խոչընդոտողները22։

5. Խաղաղ հավաքի մասնակիցներին պաշտպանելը հավաքների ազատության իրավունքի

15 ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել. ԼՐԱՑՎԱԾ, Factora.am, 24.04.2024թ.,

https://factor.am/766304.html

16 Տե՛ս ԱԺԲ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի իրազեկումը.

https://www.yerevan.am/hy/public-meeting/hh-k-aghak-ats-i-hovhannes-hovhannesyani-s-t-aprili-22-in-23-

in-ew-24-in-havak-ner-ew-ert-er-ants-ka/

Տե՛ս Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.03.2024թ. որոշումը.

https://www.yerevan.am/hy/public-meeting/hh-k-aghak-ats-i-hovhannes-hovhannesyani-s-t-aprili-22-in-23-

in-ew-24-in-havak-ner-ew-ert-er-ants-ka/

17 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի եւ դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է

նախաձեռնվել, Azatutyun.am, 25.04.2024թ., https://www.azatutyun.am/a/32920168.html

18 Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ,

CDLAD(2019)017, 228-րդ պարբերություն,

https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2019)017rev-e

19 Տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը:

20 Նիսբեթ Օզդեմիրն ընդդեմ Թուրքիայի, 2010 թ., ՄԻԵԴ (դիմում թիվ 23143/04), 38-41-րդ

պարբերություններ, ինչպես նաեւ Ուղեցույց, 177-րդ պարբերություն:

21 Ուղեցույց, 218-րդ պարբերություն։

22 Ուղեցույց, 174-րդ պարբերություն։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿՈՉԸ

էջ 4

Page 5 of 6

անբաժանելի մասն է եւ ոստիկանության առաջնային պարտականություններից23։ Այն հավա- սարապես վերաբերում է բոլոր խաղաղ, առանց զենքի հավաքներին, անգամ եթե արտահայտված

տեսակետները ընդունելի չեն որոշակի խմբերի համար24։

1. Ձեռնպահ մնալ խաղաղ հավաքների նկատմամբ անհարկի միջամտություններից։

Ամբողջությամբ կատարել խաղաղ հավաքներին աջակցելու՝ օրենքով սահմանված ոստի- կանության պարտականությունը։

2. Ձեռնպահ մնալ օրենքի կամայական մեկնաբանություններից։ Ոստիկանության վարչա- րարությունը պետք է հիմնված լինի բացառապես Սահմանադրության եւ օրենքների վրա եւ

պայմանավորված չլինի քաղաքական նպատակահարմարությամբ։

3. Ամբողջությամբ կատարել խաղաղ հավաքների մասնակիցներին պաշտպանելու պար- տականությունը, ներառյալ՝ բախումներ հրահրող անձանցից։ Պատշաճ արձագանքել նման

միջադեպերի վերաբերյալ բոլոր ահազանգներին։

4. Անհապաղ ազատ արձակել խաղաղ հավաքների ձերբակալված մասնակիցներին եւ

ձեռնպահ մնալ հետագա անհարկի միջամտություններից։

23 Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի, 2006 թ., ՄԻԵԴ (դիմում թիվ 74552/01), 35-րդ պարբերություն,

ինչպես նաեւ Գյունը եւ այլոք ընդդեմ Թուրքիայի, 2013 թ., ՄԻԵԴ (դիմում թիվ 8029/07), 69-րդ

պարբերություն։

24 Բաչկովսկին եւ այլոք ընդդեմ Լեհաստանի, 2007 թ., ՄԻԵԴ (դիմում թիվ 1543/06), 64-րդ

պարբերություն, ինչպես նաեւ Ուղեցույց, 81-րդ պարբերություն։

ԿՈՉ ԻՐԱՎԱՊԱՀ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

էջ 5

Page 6 of 6

Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն է, որը 1995 թվականից

գործունեություն է ծավալում ժողովրդավարության զարգացման,

քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կայացման,

ինչպես նաեւ խոշտանգումների արգելքի բնագավառներում

Էլփոստ: info@armhels.com

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը

իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն

է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց

արձագանքելն ու կանխելը, ինչպես նաեւ քաղաքական

իրավունքների պաշտպանությունը:

Էլփոստ: info@acpr.center