Ռոնալդինիո, Կակա, Կաֆու, Անրի և այլք. դիտարկվում է անցկացնել  վետերանների աշխարհի առաջնություն

Ռոնալդինիո, Կակա, Կաֆու, Անրի և այլք. դիտարկվում է անցկացնել վետերանների աշխարհի առաջնություն

09/02/2024 - 15:20

Համաշխարհային ֆուտբոլում, հնարավոր է, շուտով նոր մրցաշար ի հայտ գա։

Daily Mail-ը հայտնում է, որ քննարկվում է անցկացնել վետերանների աշխարհի առաջնություն։

Մրցաշարին կարող են մասնակցել 35 տարեկանը լրացած նախկին ֆուտբոլիստները, ովքեր հանդես են եկել իրենց երկրի հավաքականում կամ նվազագույնը 100 հանդիպում են անցկացրել որևէ բարձրագույն առաջնությունում։

Մրցաշարը կոչվելու է EPG Cup, որը կազմակերպելու է Elite Players Group կազմակերպությունը։

Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն Անգլիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Ուրուգվայի հավաքականները։

Մրցաշարի հանդիպումները տևելու են ոչ թե 90, այլ 70 րոպե, որոնք անցկացվելու են Անգլիայի որևէ մարզադաշտերից մեկում։

Հավաքականների ավագները լինելու են EPG-ի համահիմնադիրները` Սթիվ Մաքմանամանը (Անգլիա), Էստեբան Կամբիասոն (Արգենտինա), Էմերսոնը (Բրազիլիա), Կևին Կուրանին (Գերմանիա), Քրիստիան Կարամբյոն (Ֆրանսիա), Մարկո Մատերացին (Իտալիա), Միչել Սալգադոն (Իսպանիա) և Դիեգո Լուգանոն (Ուրուգվայ)։

Մրցաշարին հավանական մասնակցող ֆուտբոլիստների շարքում արդեն ընդգրկվել են այնպիսի անվանի նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսք են Մայքլ Օուենը, Կական, Ռոնալդինիոն, Ռիվալդոն, Ֆաբիո Կանավարոն, Էշլի Քոուլը, Ջո Քոուլը, Դևիդ Ջեյմսը, Ֆրենկ Լեմպարդը, Ռոբի Ֆաուլերը, Կաֆուն, Ռոբերտո Կարլոսը, Թիերի Անրին, Մարսել Դեսային, Էրնան Կրեսպոն, Պաբլո Սաբալետան, Մեզութ Օզիլը, Սամի Խեդիրան, Դավիդ Վիլյան, Կարլես Պույոլը, Ֆրանչեսկո Տոտին և Դիեգո Ֆորլանը։

Հավելենք, որ մրցաշարն, ամենայն հավանականությամբ, անցկացվելու է արդեն 2024 թ. ամռանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023