Մայիսի 02 2023
344743782 747290027125228 4553417214594937864 n

Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում կայացավ Էրազմուս+ Armdoct ծրագրի աշխատաժողովը

Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, օրերս Էրազմուս+ Armdoct Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մասնակցեցին Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում կայացած Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխմանը միտված հերթական աշխատաժողովին։
Վերջինիս մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 60 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ: Այցի նպատակն էր ուսումնասիրել Ֆրանսիայում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացը և վերջին տարիների բարեփոխումները, դոկտորական ծրագրերի նորարարական կառուցվածքները, ղեկավարման և համաղեկավարման առանձնահատկությունները, հետազոտական աշխատանքների որակի ապահովման մեխանիզմները և այլ թիրախային թեմաներ:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Մանուել Ժոբերտը, հետազոտությունների գծով պրոռեկտոր Իզաբել Դելպլան, Ֆրանսիայում ARMDOCT ծրագրի համակարգող Գիյոմ Ռուսեն, ինչպես նաև ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը: