ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում 11․4 տոկոսով աճել է

Վերջին լուրերը
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում 11․4 տոկոսով աճել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11․4 տոկոսով, այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Այսպիսով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 167 մլրդ 535 մլն դրամ:

- Advertisement -
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում 11․4 տոկոսով աճել է

Շինարարության ծավալն այս տարվա 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17 տոկոսով՝ կազմելով 174 մլրդ 155 մլն 400 հազ դրամ:

Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 23.6 տոկոս (ընդհանուր՝ 2 տրլն 280 մլրդ 859 մլն 800 հազ դրամ ծավալով), իսկ նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 16․8 տոկոսով:

Այս տարվա հունվար հունիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն էլ նվազել է 1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 2․7 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2023-ի առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 72.9 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 467 մլրդ 200 մլն դրամ: Ընդ որում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ արտահանումն աճել է 72․8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 73 տոկոսով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները