Page 1 of 4

ՎԱՐԺԱԿԱՆ

ՀԱՎԱՔՆԵՐԸ՝

ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ԵՎ ՊԱՏԻԺ

14 մայիսի, 2024

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14 մայիսի, 2024

Երեւան

Page 2 of 4

Մայիսի 10-ին «Հայկական ժամանակ» թերթի համացանցային կայքում հրապարակվել էր

ՀՀ վարչապետի աջակից Հարություն Մկրտչյանի գրառումը, որով նա իրավապահներին կոչ

էր անում նույնականացնել խաղաղ հավաքների մասնակիցներին՝ վարժական հավաքներին

ներգրավելու նպատակով1։ Հեգնական գրառման մեջ հեղինակը հույս է հայտնում, որ «Ռոբի

տերտերի հետ հայրենիք «փրկող» երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի՝

հետույքից գրիպ լինելու հանգամանքով պայմանավորված»:

«Հայկական ժամանակ» թերթը հիմնադրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ պատկանում

է վերջինիս ընտանիքին։ Ն. Փաշինյանի իշխանության ընթացքում թերթը բազմիցս հրա- պարակել է արտաքին քաղաքականության վերաբերյալ միայն գործադիր իշխանության

վերնախավին հասանելի տեղեկություններ՝ հղում անելով «հավաստի աղբյուրներին»2։

Նշենք, որ նույն Հ. Մկրտչյանի խոսքի մեկ այլ մեջբերումով «Հայկական ժամանակ» թերթում

հրապարակվել էին ծեծի եւ հաշվեհարդարի սպառնալիքներ ընդդիմադիր ակտիվիստ Սամ- վել Վարդանյանի նկատմամբ, ով ավելի ուշ, ոստիկանների թողտվությամբ, ենթարկվել էր

խոշտանգման3։ Այս հանգամանքները հաշվի առնելով կարելի է պնդել, որ իշխանությունը

«կիսում է» Հ. Մկրտչյանի տեսակետը։

Խաղաղ հավաքների մասնակիցներին վարժական հավաքների ներգրավելով սպառ- նալը իշխանությունների համար նոր գործելաոճ չէ։ 2022 թ. ընդդիմության բողոքի

ցույցերի ընթացքում նման հայտարարություն էր արել «Քաղաքացիական պայմանագիր»

խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Իշխանական պատգամավորը կոչ

էր արել ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին, որ հավաքների ընթացքում բերման ենթարկված

անձանց տվյալները փոխանցեն Պաշտպանության նախարարությանը, «ենթադրելով», թե

ցուցարարները «եռամսյա վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական ծառա- յությունից խուսափած կոնտինգենտն են»4։

Վարժական հավաքները ի սկզբանե նախատեսված էին պահեստազորայինների

ռազմական ունակությունները կատարելագործելու եւ նրանց վերապատրաստելու

1 Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն

խուսափի. Մկրտչյան, 10.05.2024 թ., Armtimes.com. https://armtimes.com/hy/article/286806

2 Օրինակ. Ինչ է ուզում Ռուսաստանը, «Հայկական ժամանակ», 04.10.2022թ., Hetq.am.

https://www.hetq.am/hy/article/148937 կամ Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների եւ

փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը, 03.10.2022թ., Armtimes.com.

https://www.armtimes.com/hy/article/245285

3 Տե՛ս Հայաստանի հելսինկյան կոմիտեի հայտարարությունը.

https://armhels.com/wp-content/uploads/2024/04/Statement-17%E2%80%A404%E2%80%A42024.pdf

4 Բերման ենթարկվածների մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից խուսափած

կոնտինգենտն է. Անդրանիկ Քոչարյան, 04.05.2022թ., Armtimes.com.

https://www.armtimes.com/hy/article/236385

էջ 2

Page 3 of 4

նպատակով5։ 2023թ. օրենքում ավելացվեց եւս մեկ նպատակ՝ ըստ անհրաժեշտության

մարտական հերթապահության ներգրավելը։

Այդուհանդերձ, մինչեւ օրենքի փոփոխությունը վարժական հավաքների մասնակիցները

նույնպես ներգրավվել են մարտական հերթապահության մեջ, ինչը նաեւ նախատեսված

էր կառավարության որոշումներով6։ Ընդ որում, մարտական հերթապահությունը ոչ թե

վարժական հավաքների ածանցյալ, այլ հիմնական մասն է։ Մինչեւ 2023 թ. անցկացված

եռամսյա վարժական հավաքների երեք ամսից երկուսը պահեստազորայինները իրակա- նացնում էին մարտական հերթապահութուն, ներկայում՝ 25 օրից 14-ը7։

Վարժական հավաքների ներգրավվման օրենքով նախատեսված միակ չափանիշը ծառա- յության ժամանակահատվածն է՝ տարեկան երեք ամսից ոչ ավելի8։ Այլ հանգամանքները,

մասնավորապես կոնկրետ հավաքի ընթացքում պահեստազորային քաղաքացիների

ընտրությունը գտնվում է գործադիր իշխանության հայեցողության տիրույթում։

Վարժական հավաքներին ներգրավելը չի կարող կիրառվել որպես «պատիժ», ավելին՝

խաղաղ հավաքների ազատության իրացումը առհասարակ չպետք է պատժվի։ Հաշվի

առնելով, որ վարժական հավաքների ներգրավման օրենքով նախատեսված չափանիշներ

առկա չեն, իշխանության կողմից նման կոչեր տարածելը եւ ողջունելը կրում է ընդդիմադիր

հայացքներ ունեցող անձանց նկատմամբ խտրականության եւ իրավունքի խախտման

իրական ռիսկ։

Խաղաղ հավաքների ազատության իրացմանը օրենքով չնախատեսված «պատժով»

սպառնալը կապ չունի ո՛չ ժողովրդավարական հասարակության, ո՛չ օրենքի գերակայության

եւ իրավական պետության հասկացությունների հետ։

5 Տե՛ս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածը

մինչեւ 13.04.2023 թ. օրենքի փոփոխությունը (ՀՕ-126-Ն)։

6 Տե՛ս ՀՀ կառավարության 941–Ն որոշումը, 23.06.2022թ., https://www.e-gov.am/gov-decrees/item/38501/

7 Կառավարությունը պատրաստվում է եռամսյա հավաքները փոխարինել 25-օրյայով՝ պարտադիր

բոլոր զինապարտների համար, 13.10.2022թ., Azatutyun.am. https://www.azatutyun.am/a/32080711.html

8 Տե՛ ս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը

էջ 3

Page 4 of 4

Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն է, որը 1995 թվականից

գործունեություն է ծավալում ժողովրդավարության զարգացման,

քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կայացման,

ինչպես նաեւ խոշտանգումների արգելքի բնագավառներում

Էլփոստ: info@armhels.com

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը

իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն

է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց

արձագանքելն ու կանխելը, ինչպես նաեւ քաղաքական

իրավունքների պաշտպանությունը:

Էլփոստ: info@acpr.center