ՀՀ բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

ՀՀ բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ

10:17 04.12.2023

Կայացել է ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։
Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ։
Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը» (ԿԳՄՍ 16.11.2021թ թիվ 44-Լ)։ Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել են հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։

Բացման հանդիսավոր արարողությանը Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, Armdoct ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը ողջունելով ներկաներին ընդգծել է․

«Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ակադեմիայի ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները։ ARMDOCT ծրագրի շրջանակներում մենք փորձել ենք զարգացնել նոր համագործակցային, միջգիտակարգային պիլոտային դոկտորական դպրոցներ, ինչպես նաև առաջատար կազմակերպությունների հետ արդյունաբերական դոկտորական ծրագրեր, որոնք հույս ունենք, որ կզարգանան ծրագրի ամփոփումից հետո՝ դառնալով բարձրորակ դոկտորական կրթության և մրցունակ հետազոտողների պատրաստման վառ օրինակներ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագրերը կլինեն գրավիչ ոչ միայն հայազգի, այլ նաև միջազգային ուսանողների համար՝ նպաստելով տաղանդավոր անհատների ներհոսքին»։

Բացման արարողությանը համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը: Նրանք կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրարկման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:

Ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։

1. «Տեխնիկական գիտություններ»-ի ուղղվածությամբ արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական համատեղ կրթական ծրագիր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական Ատոմային էլեկտրակայանի կողմից,
2. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման» արդյունաբերական ասպիրանտուրայի հետբուհական կրթական ծրագիր՝ Երևանի պետական համալսարանի և Կրիսպ տեխնոլոգիական ընկերության կողմից։
3. «Կայուն զարգացում» ուղղվածությամբ դոկտորական դպրոցների կոնսորցիում Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից,
4. «Համակարգչային գիտություններ» ուղղվածությամբ համագործակցային դոկտո-րական դպրոց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։
5. Ձևավորվել է նաև «Հատուկ կրթության» դոկտորական դպրոց Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավար¬ժական համալսարանի կողմից՝ որպես փորձարարական, պիլոտային նախագիծ հաստատվել է բուհի գիտական խորհրդի կողմից։
6. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից զարգացվել է Նեյրոգիտության ուղղվածությամբ կրթական ծրագիրը, որի իրականացման համար բուհն արդեն իսկ ունի զարգացված ենթակառուցվածքներ և համագործակցություններ։
7. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից զարգացվել է Կիրառական լեզվաբանություն, ինչպես նաև թվային հումանիտար գիտություններ կրթական ծրագրերը։
8. Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանը բարելավել է ԲԿ երրորդ աստիճանի կրթական ծրագրերը, ինչպես նաև զարգացրել է համաղեկավարման համար անհրաժեշտ փաստաթղթեր։

Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

18:00 03.05.2024

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով. «Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր […] ...

Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ

15:55 03.05.2024

Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ

Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը […] ...

Շարունակվում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

15:47 03.05.2024

Շարունակվում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի […] ...

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

11:49 03.05.2024

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման շրջանակում զերծ մնալ դրամահավաքից: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել […] ...

ԿԳՄՍ-ն հայտնել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման վերջնաժամկետը և ներկայացրել դիմելու կարգը

11:37 03.05.2024

ԿԳՄՍ-ն հայտնել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման վերջնաժամկետը և ներկայացրել դիմելու կարգը

ՀՀ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է հունվար-փետրվարին միասնական քննություն հանձնած դիմորդներին, որ նրանք չեն կարողանա բուհ ընդունվել, եթե մինչև մայիսի 10-ը չհայտագրվեն 2-րդ՝ հիմնական փուլին և չընտրեն բուհն ու մասնագիտությունը: Ի՞նչ է սա նշանակում. 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է […] ...

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP